Գործընկերային նյութեր
04.02.2026

«Ֆասթ Շիֆթ» ընկերության պարզաբանումը

«Ֆասթ Շիֆթ» ընկերության պարզաբանումը

Օրերս հայաստանյան մամուլում տեղ գտած հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների ընդունման հետ կապված հրապարակումներին ի պատասխան «Ֆասթ Շիֆթ» ՍՊ ընկերությունը տեղեկացնում է․

Հեռահաղորդակցության ոլորտի մեր գործընկերների՝ գործակցության նոր պայմանների առաջարկին «Ֆասթ Շիֆթն» անհամաձայնություն է հայտնել՝ շուկայական տրամաբանությանը և փոխշահավետությանը դրանց հակասելու պատճառաբանությամբ, ինչին ի պատասխան՝ մեր գործընկերները միակողմանի խզել են համագործակցության պայմանագրերը։ Արդյունքում՝ մեր հայրենակիցները զրկվել են հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց արագ, անվտանգ և հարմարավետ վճարելու հնարավորությունից։

Կապի որոշ օպերատորների հանրային պարզաբանումներում տեղ են գտել զրպարտչական ձևակերպումներ։ Մասնավորապես՝ կոմունալ ծառայություններ մատուցող մեր գործընկերների հետ համագործակցության պայմանները «4 անգամ» կամ «400%-ով» գերազանցող միջնորդավճարների պահանջի մասին հայտարարությունները որևէ կերպ հիմնավորված չեն և չեն համապատասխանում իրականությանը։ Նման համեմատական զուգահեռներ անցկացնելն իսկ անտրամաբանական է՝ հաշվի առնելով սակագների սահմանման խիստ տարբերվող մեթոդաբանությունը․ կոմունալ ծառայությունների սակագները պետական կարգավորման տիրույթում են, հեռահաղորդակցությունը՝ ազատ շուկայական մեխանիզմների կիրառման։

Իրական որևէ հիմք չունեցող տեղեկությունների վկայաբերմամբ գնահատականներ հնչեցնելը չարդարացված մոտեցում է, նաև՝ բիզնես էթիկայի խախտում և վնասում է «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ գործարար համբավին։

«Ֆասթ Շիֆթ» ընկերության վճարահաշվարկային ծառայությունների գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ վճարումների ընդունման շուկայում տվյալ օպերատորի զբաղեցրած ծավալը, շրջանառության ծավալը, գործարքների քանակը, գործարքների միջին գումարը, ինչպես նաև ընկերության ներդրումները՝ կանխիկ դրամական միջոցների շրջանառության հետ կապված գործառնական ռեսուրսների, տերմինալների սպասարկման, թվային հարթակների կառավարման, անվտանգային ապահովության ուղղություններով։ Եվ չնայած սպասարկման, անվտանգության և ենթակառուցվածքների պահպանման աճող ծախսերին, հատկապես՝ վերջին մի քանի տարում, մեր հայրենակիցների համար վճարային ծառայությունների հասանելիության, պահպանման նկատառումով շարունակել ենք ծառայությունները մատուցել նույն պայմաններով։

Գործող սակագների առաջարկվող գրեթե 50% կրճատումը համադրելի չէ առկա ծախսերի կառուցվածքին և կխախտի անգամ նվազագույն տնտեսական հավասարակշռությունը՝ գործնականում անհնար դարձնելով ծառայության մատուցումը։

Հանրային տիրույթում կոմերցիոն բանակցություններ վարելու գործելաոճը խաթարում է առողջ և հավասար մրցակցությունը, շուկայում ձևավորում խտրական մթնոլորտ, որը որևէ կերպ չի կարող նպաստել ֆինանսական համակարգի կայունությանը և անկանխիկ տնտեսության զարգացմանը։

Շուկայում առողջ մրցակցության և սպառողների համար հավասար հնարավորությունների պահպանման նպատակով «Ֆասթ Շիֆթ» ՍՊ ընկերությունը դիմել է ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին և ՀՀ Կենտրոնական բանկին։

«Ֆասթ Շիֆթը» վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստել վստահելի գործընկերության ու հաճախորդակենտրոն մշակույթի արմատավորմանը և բաց է փոխշահավետ համագործակցությունը շարունակելու ուղղությամբ բանակցությունների համար։ «Ֆասթ Շիֆթը» գործադրում է հնարավոր բոլոր ջանքերն իր օգտատերերի՝ հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու հարմարավետությունն ապահովելու ուղղությամբ։

Լրահոս
Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց․ Թրամփ
19:33
Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց․ Թրամփ
Քեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ. Չե'նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան
19:23
Քեզ թուլություն չի սազում, հա’յ ազգ. Չե’նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան
Ֆրանսիան աջակցում է Հարավային Կովկասում համագործակցության ամրապնդմանը
18:53
Ֆրանսիան աջակցում է Հարավային Կովկասում համագործակցության ամրապնդմանը
Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների
16:22
Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների
Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան
15:53
Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան
Հաջիևը պատասխանել է հայկական պատվիրակության հարցերին
15:39
Հաջիևը պատասխանել է հայկական պատվիրակության հարցերին
Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին. Դանիելյան
15:02
Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին. Դանիելյան
ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան»
14:26
ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան»
Վթարի ենթարկված ավտոբուսը վարչապետին չի ուղեկցել
13:05
Վթարի ենթարկված ավտոբուսը վարչապետին չի ուղեկցել
Մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում․ Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում․ Ռուբինյան
12:03
Մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում․ Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում․ Ռուբինյան
Մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային՝ խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար․ Միրզոյան
19:40
Մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային՝ խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար․ Միրզոյան
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ընթանում
17:21
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ընթանում
Իրանը չի ընդունի «ժամանակավոր» հրադադար՝ առանց երաշխիքների
16:54
Իրանը չի ընդունի «ժամանակավոր» հրադադար՝ առանց երաշխիքների
Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան
16:43
Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան
Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանկի ակնկալիքով. Զուրաբյան
16:27
Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանկի ակնկալիքով. Զուրաբյան