Գործընկերային նյութեր
18.05.2026

Ֆասթ Բանկը Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է

Ֆասթ Բանկը Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է

Ֆասթ Բանկն սկսել է գործակցել Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի հետ որպես գլխավոր հովանավոր։ Այս գործակցությունը կարևոր խթան է առաջիկա գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության նախաշեմին։

ՓՄՁ բիզնեսի կառավարման տնօրեն-տնօրինության անդամ Արտավազդ Թառոյանն ընդգծել է, որ այս հովանավորչությունը միտված է խրախուսել մեր մարզիկներին․ «Գրեփլինգ մարզաձևի մեր ներկայացուցիչները մեծ ներուժ ունեն և լավագույնս դրսևորել են իրենց տարբեր առաջնություններում: Ֆասթ Բանկի աջակցությունը միտված է քաջալերելու մեր տաղանդավոր ըմբիշներին, և մենք վստահ ենք, որ շարունակական աշխատանքների և աջակցության շնորհիվ կհասնենք հաղթանակների», – ասել է նա։

Հավելենք, որ սույն թվականի մայիսի 24-ից 31-ը Հայաստանն առաջին անգամ հյուրընկալելու է UWW (United World Wrestling) միջազգային կազմակերպության պաշտոնական Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը մասնակցելու է իր ողջ կազմով՝ մինչև 15 տարեկանների , 17 և 20 տարեկանների, մեծահասակների մրցաշարերում:

Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը նշել է․ «Մենք գնահատում ենք մեր գործընկերներին՝ հանձինս Ֆասթ Բանկի, որը մեր կողքին է և դարձնում է այս առաջնությունը հնարավոր, և իհարկե կուզեմ  նշել, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք հյուրընկալել ենք Եվրոպայի առաջնության միաժամանակ  տարբեր ուղղություններ, այն է՝ գրեփլինգ, պանկրատիոն և սիրողական խառը մենամարտեր»։

Ի դեպ, Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիան գործում է 2020 թվականից, այս ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները հասցրել են 72 մեդալ նվաճել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։

Ֆասթ Բանկը շարունակաբար ներդրումներ է կատարում Հայաստանում ամենատարբեր մարզաձևերի զարգացման ուղղությամբ և վերջին շրջանում մի շարք գործակցության պայմանագրեր է կնքել տարբեր ակումբների հետ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Լրահոս
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
18:20
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
17:56
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
16:53
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
16:00
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
14:35
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
13:41
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
13:09
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
12:02
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
18:52
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
16:58
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին
16:08
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
14:21
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին
14:13
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին
Անցկացվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
13:31
Անցկացվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը․ Արսեն Հարությունյան
12:05
Մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը․ Արսեն Հարությունյան