Գործընկերային նյութեր
05.06.2026

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Music Through Centuries» մշակութային իրադարձությունը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Music Through Centuries» մշակութային իրադարձությունը

Մայիսի 31-ին Գառնու հեթանոսական տաճարի հնամենի պատերը դարձել են հայկական և համաշխարհային երաժշտարվեստի հանդիպման բացառիկ վայր։ Ֆասթ Բանկի գլխավոր հովանավորությամբ և «Temple of Arts» ՀԿ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Music Through Centuries» լայնամասշտաբ մշակութային իրադարձությունը։

Միջոցառումը համախմբել էր արվեստասերներին․ համերգին ներկա էր Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը, մշակութային բազմաթիվ գործիչներ, հյուրեր արտերկրից։

Միջոցառման առանձնահատկության ու կարևորության մասին խոսելիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ընդգծել է, որ Վիեննան համարվում է երաժշտության համաշխարհային կենտրոնը, իսկ տեղի ֆիլհարմոնիկն աշխարհի առաջատար նվագախմբերից մեկն է․ «Անչափ կարևորում եմ նման համագործակցությունը, որ այս կարգի երաժիշտները եկել և նվագում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ֆասթ Բանկը և ընդհանրապես նրա ղեկավարները, ես նկատել եմ, որ հաճախ դասական երաժշտության կողքը կանգնած են, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Այսօր բարձր արվեստը և հատկապես այն արվեստը, որը կապված է մեծ կոլեկտիվների հետ, ոնց որ սիմֆոնիկ նվագախումբն է, այլևս չի կարող առանց մասնավոր հովանավորների գործի»,- նշել է դիրիժորը։

Վիեննայից ժամանած ջութակահար Յոհաննես Տոմբյոկը հիացած էր Հայաստանով, տեղի հյուրընկալությամբ ու երաժշտական ժառանգությամբ, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի արվեստով․ «Սա առանձնահատուկ համագործակցություն է, մենք՝ որպես նվագախումբ, հաճախ համագործակցում ենք տարբեր նվագախմբերի հետ, օրինակ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլոց։ Սովորաբար այն լինում է նույն մշակույթի շրջանակում՝ պարզապես տարբեր նվագախմբերի միջև, սակայն այս դեպքում ամեն ինչ այլ է։ Մշակույթները որոշ առումներով իրար մոտ են, բայց մարդիկ միանգամայն տարբեր են»,- ասել է ջութակահարը։

Երեկոյի ամենահուզիչ և սպասված պահերից մեկը տարիների տևական դադարից հետո երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանների բեմ վերադարձն էր՝ որպես միջոցառման հատուկ հյուրեր։ Քույրերը կատարել են հայկական ֆոլկլյորային ստեղծագործություններ սիմֆոնիկ մշակումներով, որոնք դեռևս 2018 թվականին ձայնագրվել էին մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ, սակայն միայն հիմա կյանքի կոչվեցին բեմում։Երգչուհի, երգահան, միջոցառման հատուկ հյուր Ինգա Արշակյանն ասել է․ «Մեզ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Վիեննայի ֆիլհարմոնիկի երաժիշտների հետ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին: Հուսամ, որ սրանով իսկ նորից վերածնունդ կապրի նաև մեր գործունեությունն Անուշի հետ, քանի որ տարիներ շարունակ ելույթ չենք ունեցել»։Երգչուհի, երգահան, միջոցառման հատուկ հյուր Անուշ Արշակյանն էլ ընդգծել է, որ շատ ոգևորված են․ «Մեծ պատասխանատվություն է և ոգևորություն ելույթ ունենալ կրկին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և այս անգամ Վիեննայից հրավիրյալ երաժիշտների հետ, շատ մեծ պատիվ է մեզ համար և շատ ոգևորված ենք, ոգեշնչված ենք», – ասել է նա։Աջակցելով նմանօրինակ մեծամասշտաբ նախագծերին՝ Ֆասթ Բանկը նպատակ ունի խթանել ստեղծագործական միջավայրի աշխուժացումն ու միջազգային բարձրակարգ արվեստի հասանելիությունը հայ հանդիսատեսին։Մայրամուտի յուրօրինակ գույների, բաց երկնքի և տաճարի վեհության ներքո դասական երաժշտությունն ստացավ նոր շունչ՝ ներկաների համար ստեղծելով հեքիաթային և անմոռանալի մթնոլորտ։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Լրահոս
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
18:20
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
17:56
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
16:53
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
16:00
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
14:35
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
13:41
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
13:09
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
12:02
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
18:52
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
16:58
Անբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան Խաչատրյան
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին
16:08
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
14:21
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին
14:13
Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին
Անցկացվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
13:31
Անցկացվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը․ Արսեն Հարությունյան
12:05
Մեծ պատիվ է դառնալ RAF-ի առաջին ոչ ամերիկացի չեմպիոնը․ Արսեն Հարությունյան