Գործընկերային նյութեր
20.07.2026

Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողություննէ․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան

Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողություննէ․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան

Ֆինանսաբանկային համակարգն այսօր գործում է ամեն օր այլակերպվող տնտեսական միջավայրում. տեխնոլոգիական զարգացում, հաճախորդների փոփոխվող վարքագիծ, շուկայի նոր պահանջներ և անկայուն աշխարհաքաղաքական իրադրություն։ Ի՞նչ ռազմավարությամբ է առաջնորդվում ՖասթԲանկն ու ինչպե՞ս է արձագանքում նոր մարտահրավերներին. այս մասին այսօր կզրուցենք Ֆասթ Բանկի ֆինանսական տնօրեն, տնօրինության անդամ Գոհար Հարությունյանի հետ։

Տիկի՛ն Հարությունյան, ողջույն, Ֆասթ Բանկը վերջին տարիներին արագ աճ է գրանցել։ Որո՞նքեն այդ աճի հիմնական գործոնները։

-Իրականում Բանկը մեկ լավ գաղափարով կամ որոշմամբ չի աճում, դրանք հարյուրավոր փոքր, բայց  ճիշտ որոշումների արդյունք են, որ մենք ամենօրյա կտրվածքով կայացնում ենք։ Միայն ճիշտ ռազմավարությունը բավարար չէ, պետք է նաև ճիշտ մտածողություն, թիմ, մշակույթ, տեխնոլոգիաներ։ Իմ կարծիքով` մեր ամենամեծ ուժը դա մեր մտածողության մեջ է, ոչ թե սովորական մտածողություն, այլ տեխնոլոգիական մտածողություն։ Ես երկար ժամանակ աշխատել եմ ավանդական բանկերում և տեսել եմ, որ ծրագրավորողները և բիզնեսի մարդիկ տարբեր ֆրոնտներում աշխատող մարդիկ են, իսկ մեր բանկում իրենք միասին են որոշում կայացնում, միասին են աշխատում։ Երբեմն նույնիսկ կատակում եմ, թե ես ավելի շատ ինձ IT (ՏՏ) ընկերությունում եմ պատկերացնում։

Ամենաուժեղ մեր կետը դա մեր սեփական ծրագրային լուծումն է, հենց ինքներս ենք զարգացնում մեր քոր բենքինգը (core banking) և դա մեզ ճկունություն է տալիս արագության առումով, մենք արտաքին ծրագրավորման ընկերություններից կախված չենք: Անընդհատ կարողանում ենք զարգացնել մեր լուծումները և դա մեր մրցակցայինմեծ առավելություններից է։

Ֆասթ Բանկում երևի ամենամեծ բացահայտումը դա երիտասարդ մտածողությունն էր,  մանավանդ սքրամը (scrum)՝ փոքր քայլերով առաջ գնալ, արագ փորձարկել, չվախենալ եթե ինչ -որ թերություններ կան, կատարյալ չեն, ու անընդհատ կատարելագործվել։ Դա է մեր մտածողությունը, ու Ֆասթ Բանկի համար դա շատ կարևոր գործոններից մեկն է։ Եթե սպասես, որ կատարյալ լուծում կգտնես, հաստատ հետ կմնաս շուկայից։

2025 թվականը մեզ համար շատ կարևոր, բեկումնային տարի էր, մեր ակտիվներն աճեցին ավելի քան 50%-ով ու հատել են արդեն 1 միլիարդ դոլարը։ Դա իհարկե հրաշալի արդյունք է, բայց նաև պատասխանատվություն է։ Ինչքան մեծանում է մեր բանկը, այնքան մարդկանց վստահությունն է ավելանում, այնքան մեր պատասխանատվությունն է մեծանում, և պետք է պատասխանատվությունն արդարացնենք։ Դա մենք դիտարկում ենք որպես ավելի շատ պարտավորություն, ոչ թե ձեռքբերում։ Հենց սա էր մեր «կախարդական» բանաձևը, որ սկզբում ասացի, դա մեր մտածողությունն է, առողջ աճի նկատմամբ մեր մոտեցումները, մեկ թիմում ծրագրավորողների հետ աշխատելու մեր մշակույթը, տեխնոլոգիաների, AI (ԱԲ)-ի հետ աշխատելու մեր ունակությունները և սեփական տեխնոլոգիական ճկունությունը, ինչպես նաև թիմն ու մեր հաճախորդների մեծ վստահությունը, որ ավելի ու ավելի մեծանում է։ 

Տիկի՛ն Հարությունյան, ֆինանսական տնօրեն լինելուց զատ, Դուք հանդես եք գալիս որպես ֆինանսական ուղղվածություն ունեցող ընկերությունների Group CFO։ Ի՞նչ է փոխվել այդ մոդելի ներդրմամբ։ 

-Եթե անկեղծ լինեմ, ես դա նոր դեր չեմ դիտարկում։ Ես աշխատում եմ ֆինանսական ընկերությունների խմբում, որոնք գործունեություն են ծավալում ոչ միայն Հայաստանում, այլև Միացյալ Թագավորությունում, Մալթայում, Հնդկաստանում, շուտով` Ռումինիայում։ Իհարկե յուրաքանչյուր երկիր ունի իր բիզնես մշակույթը, իր հարկային պահանջները, բայց ֆինանսական կառավարման սկզբունքները, կարծում ենք, սահմաններ չեն ճանաչում։ Դա պատասխանատվությունն է,հաշվետվողականությունն է, ռիսկերի հանդեպ առողջ վերաբերմունքն է, որը չի տարբերվում երկրից կախված։ Դրանք մեր այն արժեքներն են, որոնք մենք փորձում ենք բոլոր ընկերություններում նույն կերպ դնել, ու երբ աշխատում ես տարբեր երկրների թիմերի հետ, տեսնում ես, որ նույն խնդիրը տարբեր երկրներում տարբեր լուծումներ են գտնում։ Եվհաճախ հենց այդ հինգ երկրների համեմատությունն էլ մեզ նոր լուծման է տանում։ Մենք ոչ թե կենտրոնացման ենք գնում, այլ յուրաքանչյուր ընկերության ինքնությունը, այդ երկրիառանձնահատկությունները պահպանելով, տանում ենք նույն խմբի, նույն պահանջների հովանու ներքո։

Տիկի՛ն Հարությունյան, կարո՞ղ եք ներկայացնելՁեր հոլդինգի ֆինանսական hubի գաղափարըդրա նշանակությունն ու Բանկի դերը։

-Գաղափարը ծնվեց նրանից, որ սկսեցինք մտածել, թե ինչու պետք է պրոֆեսիոնալ մասնագետը  կրկնվող գործառույթների վրա մեծ ժամանակ ծախսի: Եվ դա միայն ֆինանսական գործառույթների մասին չէ, ամբողջ խմբի աջակցող ստորաբաժանումների մասին է՝ ֆինանսներին, HR-ին, IT-ին, գնումներին և մյուս աջակցող գործառույթներին է վերաբերում։ Մեր նպատակնայդ գործառույթները ոչ միայն մեկ կետումկենտրոնացնելն էր, այլև ունակությունները մեկ կետում հավաքագրելն էր։ Օրինակ եթե Հայաստանի թիմն ստեղծել է բյուջետավորման արդյունավետ համակարգ, կամ օրինակ եթե Մալթայի մեր թիմն ունի ավելի հաջող ծրագրային լուծում, մենք չենք ուզում, որ մյուս երկրներում գործող ընկերությունները  զրոյից սկսեն այդ նույն պրոցեսը։ Մենք ուզում ենք, որ արագ դա հասանելի դառնա ամբողջ խմբի համար։ Եվ հենց դա է մեր հաբի (hub),կենտրոնի ձևավորման հիմնական տեսլականը, որ հաբը դառնա համագործակցության կենտրոն:

Ֆասթ Բանկի անունը  շատ խոսուն է․ կասե՞քինչպես է արտահայտվում «fast»-ը բանկի աշխատանքում, ինչպես նաև մտածողության մեջ։

-«Fast»-ը մեզ համար միայն արագություն չէ, «fast»-ըմեզ համար մտածելակերպ է, ճիշտ և ժամանակին որոշումներ կայացնելու ունակությունն է։ Ֆինանսիստները մի խնդիր ունեն՝ կամ չափազանց երկար ես մտածում ու կորցնում ես պահը, կամ էլ հապճեպ որոշում ես կայացնում ու կորցնում ես պահը։ Մեզ համար «fast»-ը հենց այդ հավասարակշռությունը պահպանելն է՝ արագ հավաքել փաստերը, արագ քննարկել, արագ որոշումներ կայացնել հստակ։ Կարծում եմ՝ ժամանակակից բանկում արագությունը րոպեներովկամ վարկի տրամադրման ժամերով չի չափվում, այլ չափվում է, թե ինչքան արագ  կարող ես սովորել, ինչքան արագ կարող ես փոփոխվել և ինչքան արագ կարող ես հարմարվել իրականությանը։ Մեր համար արագությունը երբեք չի նշանակել հապճեպ լինել, այլ կարևոր է ունենալ այնպիսի թիմ, այնպիսի որոշումների կայացման մշակույթ, որ կարողանանք արագ արձագանքել առանց վստահությունը կամ որակը կորցնելու։ Մեր նպատակն արագ արժեքներ ստեղծելն է, եթե դա մենք կարողանում ենք անել պատասխանատու ձևով, ուրեմն «fast»-ը մեր միայն անունը չի, այլ մեր մշակույթն է, մեր մտածելակերպը։

Տիկի՛ն Հարությունյան, իսկ կանանց դերակատարությունը Բանկում ինչպե՞ս եք գնահատում։

-Եթե անկեղծ լինեմ՝ տարիների ընթացքում իմ վերաբերմունքը շատ փոխվել է այդ հարցում։ Երբ մի քանի տարի առաջ դուրս էի գալիս նախորդ աշխատավայրից, ինձ հարցրեցին, թե ինչի համար եմ ամենաշատը փոշմանում։ Ես պատասխանեցի, որ միայն փոշմանում եմ, որ իմ ղեկավարության տարիներին տղամարդկանց և կանանց հանդեպ պահանջներս նույնն են եղել, երբեք չիտարբերակվել։ Ու ես իրոք այն ժամանակ մտածում էի, որ պրոֆեսիոնալիզմը սեռ չի ճանաչում,  ու վերաբերմունքն էլ պետք է նույնը լինի բնականաբար։ Բայց այսօր մի քիչ փոխվել եմ։ Իհարկե կանանց պրոֆեսիոնալիզմի մասին չի խոսքը, ես չեմ թերագնահատում, ընդհակառակը։

Կանայք հաճախ միաժամանակ մի քանի պատասխանատվություն ունեն՝ մասնագիտական, ընտանեկան, և մեծ ուժ է պահանջվում, որ բոլորը հավասարակշռեն, և եթե Ֆասթ Բանկի մասին ասեմ, ապա մենք հավասար հնարավորությունների հարց չենք դիտարկում։ Արդեն ունենք AFISAR-ի կողմից տրված SDG-ի ռեյտինգավորման B+ վարկանիշը, որտեղ կարևոր դեր էր տրվում խտրականությանը, կանանց իրավունքներին: Բայց անկեղծ ասեմ` այդ վարկանիշավորումը կամ թվերը չեն որ կարևոր են, կարևորը դա ձևական չի մեզ մոտ, դա մշակույթի էլեմենտ է։ Ու ես՝ որպես կին ղեկավար, շատ ուզում եմ, որ երիտասարդ աղջիկները, կանայք տեսնեն, որ մասնագիտական աճը հնարավոր է ընտանիքի հետ համատեղել։ Մեր բանկում ամենամեծ պատասխանատվություններից մեկն էլ հենց սա էր, որ  ստեղծենք այն միջավայրը, որ ոչ մի կին ստիպված չլինի մասնագիտական աճի և ընտանիքի մեջ դնել կշեռք։ Պետք է հնարավորություն ունենալ համատեղել։ 

-Ամփոփելով ևս մեկ հարց տամ, եթե 25-ամյա Գոհարին հնարավորություն ունենայիք տալ մեկ խորհուրդ, որը հետագայում նրան կփոխեր որպես ղեկավար, ապա ի՞նչ խորհուրդ կտայիք։

-25-ամյա Գոհարը մտածում էր, որ լավագույն ղեկավարն այն մարդն է, որն ամենալավ որոշումներն է կայացնում, հիմա ես կասեմ՝ մի՛ մտածիր, որ լավ ղեկավար լինելու համար պետք է ճիշտ պատասխաններ ունենալ, ամեն հարցի մեջ դու որոշում կայացնես։ Իհարկե կարևոր է որոշ ճիշտ որոշումներ կայացնելը հենց ղեկավարի համար, բայց ամենակարևորը դա հնարավորություն տալն է, որ քո ենթակաները հնարավորություն ունենան ճիշտ որոշումներ կայացնեն և իրենք էլ մոտիվացվածլինեն այդ որոշումների արդյունքում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Լրահոս
Էնդի Բերնհեմը պաշտոնապես ստանձնել է վարչապետի պաշտոնը
16:55
Էնդի Բերնհեմը պաշտոնապես ստանձնել է վարչապետի պաշտոնը
Պետական մարմինները ԱԲ ծրագրերի իրականացման համար կկարողանան օգտվել 181 հզոր գրաֆիկական պրոցեսորից
16:35
Պետական մարմինները ԱԲ ծրագրերի իրականացման համար կկարողանան օգտվել 181 հզոր գրաֆիկական պրոցեսորից
«Առինջ մոլ»-ում ստուգումները կապված են խոշոր չափերի հարկեր թաքցնելու կասկածի հետ
16:10
«Առինջ մոլ»-ում ստուգումները կապված են խոշոր չափերի հարկեր թաքցնելու կասկածի հետ
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
15:45
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
15:34
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:13
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանից դիմել է Նիկոլ  Փաշինյանին
15:07
Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանից դիմել է Նիկոլ Փաշինյանին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
14:48
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել
14:31
Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել
Ռուսաստանը հաշվի կառնի Եվրոպայի հետ հարաբերություններում ձեռք բերված փորձը․ Պեսկով
14:18
Ռուսաստանը հաշվի կառնի Եվրոպայի հետ հարաբերություններում ձեռք բերված փորձը․ Պեսկով
Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
13:52
Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
13:35
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
Օր չկա, որ չլսենք զենքի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպերի մասին․ Մանե Թանդիլյան
13:16
Օր չկա, որ չլսենք զենքի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպերի մասին․ Մանե Թանդիլյան
Հակամարտության լարվածության թուլացման առաջարկներ ենք ստացել․ Բաղայի
12:54
Հակամարտության լարվածության թուլացման առաջարկներ ենք ստացել․ Բաղայի
Ռուբիոն հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Լավրովի հետ
12:39
Ռուբիոն հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Լավրովի հետ