Վարչապետի որոշմամբ Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Այս մասին համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Մարտիրոսյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, ԿԳՄՍ փոխնախարարներից Արեւիկ Անափիոսյանը մի քանի օր առաջ հեռացավ իր պաշտոնից՝ Հարվարդում ուսումնառության անցնելու պատճառով, փոխնախարարներից մյուսն էլ բոլորովին վերջերս էր ազատվել աշխատանքից, իսկ երրորդը կալանավորված է:

















