Հայաստան

Մերժելի է երեխային թիրախավորելը

 

«Խիստ մտահոգիչ երևույթ է Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի մասնավոր ու ընտանեական կյանքի թիրախավորմամբ, խիստ անձնական բնույթի տվյալների օգտագործմամբ, նրան ու նրա մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը»,- ասված է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ։

Երեկ կայացած դատական նիստից հետո, ինչպես և սպասելի էր, սոցիալական հարթակները հեղեղվեցին Արսեն Նիկողոսյանին ուղղված վիրավորական մեկնաբանություններով, իսկ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր էջում գրառման հետ միաժամանակ տեղադրեց Ռուբեն Մելիքյանի՝ մանկահասակ երեխաների հետ համատեղ ընտանեկան լուսանկարը, որին հետևեց համացանցային հրաձգությունը պայմանական ասած «սևերի» և «սպիտակների» միջև։

Թեև Հանրային խորհրդի նախագահը պարզաբանեց, որ նկարը տեղադրելիս մտադրություն չի եղել ուշադրություն հրավիրել երեխայի վրա, իսկ մեկնաբանություններում անդրադարձ կամ անձնական վիրավորանք չի եղել երեխայի հասցեին, այնուամենայնիվ հակառակ բևեռն առիթը բաց չթողեց բոլոր հնարավոր լրատվամիջոցներով կատարվածը դատապարտելու և «սա դու չես մարսելու» տրամաբանության մեջ սպառնալիքներ տեղալու համար։

Այս ամենին օպերատիվ միացավ Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ մերժելի երևույթ է համարում երեխային ատելության թիրախ դարձնելը և առավել մտահոգիչ է համարում այն, որ գրառման ներքո արվող արժանապատվությունը նսեմացնող և ատելություն գեներացնող մեկնաբանությունները չեն հեռացվում։ Հաշվի առնելով, որ շատ հաճախ Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ իր անձնական վերաբերմունքն այս կամ այն հարցի շուրջ ինքն արտահայտում է ոչ աշխատանքային ժամերին, Թաթոյանն արձանագրել է՝ նման ձևակերպումն արդարացում լինել չի կարող։

Քրիստինե Հովսեփյան
editors

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

2 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

4 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

4 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

4 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

4 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

4 hours ago