Գլխավոր

Արդյո՞ք «ուշադիր» են հետևում միջազգային կառույցները

 

Թեև բարի մարդկանց «չոռ» չի կպնում և «կորոնավիրուսն էլ ում շունն է» (ես չեմ ասել, պարզապես ցիտում եմ), այդուամենայնիվ Գագիկ Ծառուկյանը դատարան մտավ պաշտպանիչ դիմակով։ Տրամադրությունը, ինչպես միշտ, այսօր ևս առավել բարձր էր, քանի որ «Ծառուկյանը մտահոգվելու բան չունի», իսկ «գործը շինծու է»։ Չենք պնդում, միայն ենթադրում ենք, որ լավ տրամադրության գրավականը երեկ տարբեր միջազգային կառույցների և «հեռու-մոտիկ» բարեկամների կողմից արված հայտարարություններն էին, որ միտված էին Գագիկ Ծառուկյանին սատարելուն և գոտեպնդելուն։ Հիշեցնենք, որ արդեն ի պաշտպանություն «հալածյալ» ընդդիմության հայտարարությամբ են հանդես եկել «Եվրոպական պահպանողականների և Ժողովրդավարական դաշինք», «Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստներ» և, առավել տպավորիչ, «Եդինայա Ռոսիա» կուսակցությունները։ Չի ուշացել ՀՀԿ փոքրիկ օգնությունը՝ ԵԺԿ ղեկավար Դոնալդ Տուսկի թվիթերյան գրառման տեսքով, որով վերջինս արտահայտել է անհանգստություն պայմանավորված Հայաստանում նկատվող «ժողովրդավարության նահանջով»։

Իհարկե, սա դեռ սկիզբն է, քանի որ լրագրողների հետ զրույցում Իվետա Տոնոյանը հստակեցրեց՝ հանդիպումները դեսպանների հետ շարունակական են լինելու և բոլոր միջազգային կառույցների ուշադրությունը կենտրոնացնելու են Հայաստանում կատարվող «անարդարությունների» վրա։

«Երկու տարի առաջ հեղափոխության և նոր ու ավելի բաց երկրի խոստումը Հայաստանի Հանրապետության համար շրջադարձային պահ էր։ Կառավարությունն այսօր իր գործողություններով վտանգում է այն արժեքները, որոնք պաշտպանում էր հեղափոխությունը»,– նշել է ԵՊՌ կուսակցության գործադիր տնօրեն Ռիչարդ Միլսոմը հավելելով, որ կուսակցությունը «ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին»։

Արդյո՞ք «ուշադիր են հետևում», թույլ տվեք կասկածել, քանի որ միանշանակ ռեֆորմիստների աչքից վրիպել են կուսակցության անդամների «հավատարմության» թերթիկները կամ, ժողովրդի լեզվով ասած, «ղազագրերը», որ մերժելի է ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Արդյո՞ք ընդունելի է եվրոպական կուսակցությունների (նկատեք՝ չեմ գրում «Եդինայա Ռոսիա» կուսակցության մասին) համար այն, որ հանրային շահը ներկայացնող պատգամավորները կաշկանդված են մեկ անձի, թեկուզ և կուսակցության առաջնորդին, տրված պարտավորագրերով, կամ քաղաքական ուժի անցած ուղին կասկածի տակ է դրվում ընտրակաշառք բաժանելու հանգամանքով։ Թերևս պետք է պարզել, որքան «ուշադիր» են եվրոպական արժեքներ կրողները։

editors

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

5 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

7 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

7 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

7 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

8 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

8 hours ago