Արտեմ Լեբեդևի դիզայնի ստուդիան ներկայացրել է «ապագայի մետրո» կոնցեպտը, որը հեղինակների խոսքով աշխարհում ամենագեղեցիկն է, հարմարն ու ընդարձակը։ Գլխավոր առանձնահատկություններն են առավելագույն մակերեսով ապակեպատումը, պատուհանների պրոեկցիաները և տրանսֆորմացվող նստատեղերը։ Բացի դրանից, դիզայներները վագոնում նախատեսել են տեղադրել նաև տերմինալներ, որոնցով կարելի է վճարել ինչպես երթուղու, այնպես էլ տարատեսակ ծառայությունների համար, օրինակ կոմունալների։
Դեռ հայտնի չէ՝ արդյոք նախագիծը կհետաքրքրի Մոսկվայի մետրոյին։ Նշենք միայն, որ նախագծի գեղարվեստական ղեկավարն է հանդիսանում անձամբ ստուդիայի հիմնադիր Արտեմ Լեբեդևը, ով հայտնի է Մոսկվայի քաղաքապետարանի հետ փոխշահավետ համագործակցությամբ։