Քաղաքականություն

Հաքերային հարձակումները պատերազմական իրավիճակներում

Սահմանին իրավիճակի սրման պայմաններում իրավիճակը սրվում է նաև տեղեկատվական հարթակում: Նման դեպքում հատկապես խոցելի են դառնում հայկական լրատվական կայքերը և ֆեյսբուքյան օգտատերերը:

Նախորդ 2-3 օրվա ընթացքում ադրբեջանցիները կոտրել են լրատվական մի քանի կայքեր. զերծ չէ մնացել նաև մեր խմբագրության կայքը: Դրանից բացի, հակառակորդը թիրախավորում է ֆեյսբուքյան օգտատերերի էջերը: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ ֆեյսբուքյան պրոֆիլի ապահովության համար անհրաժեշտ է միացնել կրկնակի ստուգման հնարավորությունը: Այս դեպքում ամեն անգամ Ձեր ֆեյսբուքյան էջ մուտք գործելիս Ձեր էլեկտրոնային հասցեին գաղտնաբառ կգա: Փորձագետի խոսքով՝ նման դեպքում հաքերները ոչ մի կերպ չեն կարողանա կոտրել Ձեր կայքը:

Դրանից բացի, տեղեկատվական անվտագության փորձագետները նշում են, որ կարևոր է, թե ինչ էլեկտրոնային հասցեով է բացվել Ձեր ֆեյսբուքյան էջը: Ադրբեջանական հաքերների կողմից կոտրված հայերի էջերը սովորոաբար բացված են լինում mail.ru սերվերով, մինչդեռ gmail-ը, որը պատկանում է «Գուգլ» ընկերությանը, առավել պաշտպանված է: Անկախ սահմանային սրվածությունից՝ տեղեկատվական պատերազմի մեջ մենք գտնվում ենք մշտապես, ուստի, հետևելով այս տարրական կանոններին, կարելի է խուսափել Ձեր էջի կոտրվելուց: Մասնագետները խորհուրդ են տալիս նաև հաճախակի փոխել գաղտնաբառը՝ դրա մեջ օգտագործելով հնարավորինս շատ և տարբեր սիմվոլներ, տառեր, թվեր:

Հակառակորդը գրոհ է սկսել նաև օգտատերերի մեկնաբանություններում տեղեկատվություններ գրելով: Հարկավոր է արձագանքել և հեռացնել նման մեկնաբանությունները: Հաքերային հարձակումների այս տհաճ շրջանում, կարելի է ասել միայն այն, որ հայկական կողմը ջախջախիչ պատասխան է տալիս հակառակորդին նաև այս դաշտում՝ կոտրելով բազմաթիվ կայքեր և էջեր:

Նելլի Խաչատրյան
editors

Recent Posts

Ես ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել. Ալեն Սիմոնյան

Ես ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել, ես շատ դրական եմ վերաբերվում իրեն,…

6 mins ago

Բալայանը Եվրաջասթի նախագահին է հանձնել Համագործակցության մեդալը

Սեպտեմբերի 30-ին ԵՄ ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։…

14 mins ago

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 133-ի

ԱՄՆ-ի հարավ-արևելյան նահանգներում անցյալ շաբաթվանից մոլեգնող «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 133-ի։ Սեպտեմբերի 30-ի…

21 mins ago

Ադրբեջանը նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում

Ռահման Մուստաֆաևը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ ԱՊԱ գործակալությունը հայտնում…

27 mins ago

Կիևը սեփական զենքով կարող է հարվածել Ռուսաստանի խորքերը․ Միլլեր

Կիևի ռեժիմը կարիք չունի Վաշինգտոնից թույլտվություն խնդրելու Ռուսաստանի տարածքում հեռահար հարվածներ հասցնելու համար, եթե դրանք…

45 mins ago

Նաիրի Զարյան 17-ի գաղտնիքը

«Իրականում Բաբայանը անհաջող փորձ է անում ստեղծելու արցախյան ոչ կառավարական կառույց, որպեսզի Արցախի պետական ինստիտուտները…

52 mins ago