Լրահոս
20.08.2020

Զբոսաշրջության ոլորտը պետք է փրկել փլուզումից

Զբոսաշրջության ոլորտը պետք է փրկել փլուզումից

Զբոսաշրջային ընկերությունները համավարակի պատճառով եկամուտներ չեն գրանցել, բայց ունեն վարկային պարտավորություններ։ Վարկային միջոցներ ներգրավելով՝ ընկերությունները ներդրում են կատարել երկրի տնտեսության մեջ, իրենց բիզնեսում, ստեղծել են աշխատատեղեր, սակայն այսօր, համավարակի պատճառով, կանգնած են սնանկացման իրական վտանգի առաջ։

Կորոնավիրուսի հետևանքով զբոսաշրջության ոլորտը ամենամեծ վնասներն է կրել՝ տրանսպորտային ընկերությունները, հյուրատները, հանրային սննդի ծառայություններ մատուցող կազմակերպությունները, գյուղական բնակավայրերում գործող զբոսաշրջային տները, օպերատորները հայտնվել են անելանելի վիճակում։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը խնդրի լուծման առաջին քայլերից է համարում բանկերի կողմից իրական վարկային արձակուրդի տրամադրումը՝ ողջամիտ ժամկետներով։ Իսկ եթե բանկային համակարգը ի վիճակի չէ նման ծանրաբեռնվածության, ապա կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ սուբսիդավորի կամ համաֆինանսավորի մինչև հաջորդ տարվա ապրիլ, կամ հնարավոր տարբերակներից է նաև պետության կողմից անտոկոս վարկերի տրամադրումը՝ բանկային պարտավորությունները մարելու համար։

«Այսինքն՝ պետությունը վերաֆինանսավորում է, օգնում է տնտեսվարողին՝ օգնելով նաև բանկային համակարգին»,- ասում է բանախոսը՝ շեշտելով, որ նման քայլով կառավարությունը կանխարգելում է ոլորտի փլուզումը և տնտեսությանն ուղղված մեծ հարվածը։

«Առաջին եռամսյակի արդեն հրապարակված վիճակագրական տվյալներով, Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են շուրջ 311 000 կամ մի փոքր ավել։ Սա նշանակում է, որ երկրորդ եռամսյակը մենք ամբողջությամբ կորցրել ենք, իհարկե, հայտնի պատճառներով։ Երկրորդ եռամսյակին ընդհանրապես որևէ այցելություն դեպի Հայաստան չի եղել, այսինքն 0 է եղել և արտագնա զբոսաշրջությունն էլ նույնպես 0 է եղել»,- փաստում է Մեխակ Ապրեսյանը

Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, երբ Հայաստան ներգնա զբոսաշրջանային այցելությունների թիվը կազմել էր մի փոքր ավելի քան 770 000, ապա ստացվում է, որ առաջին եռամսյակում կորցրել ենք կամ Հայաստան չեն եկել, նվազագույն հաշվարկներով, ավելի քան 460 000 ներգնա զբոսաշրջիկ։

Բանախոսը նկատում է, որ այս թվերը այն դեպքում, եթե չգրանցվեր զբոսաշրջության աճ, իսկ աճի ակնկալիքը մեծ էր։ «460 000 ներգնա զբոսաշրջային այցելություն գումարային արտահայտությամբ, թե որքան համախառն եկամուտ կգեներացվեր դրանից, նվազագույն հաշվարկներով դա կկազմի ավելի քան 350 մլն դոլարին համարժեք»,- նշում է Ապրեսյանը՝ նկատելով, որ այս թիվն էլ հարաբերական է, քանի որ տվյալները 2013 թվականի կատարված հետազոտությունների արդյունքներն են (1 զբոսաշրջիկը միջինում մեկ այցելության ընթացքում ծախսում է 700-800 դոլար)։ Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի զբոսաշրջային արդյունքը բավականին բազմազանեցվել է և հետաքրքիր ծառայություններ կան, «հաճույքով ծախսելու տեղեր շատ կան»։

Եթե ներգնա տուրիզմին գումարենք արտագնա և ներքին զբոսաշրջության կորուստները, որը գնահատվում է 150 միլիոն դոլար, ապա կստացվի առնվազն կես միլիարդի կորուստ է զբոսաշրջության ոլորտում։

Ճգնաժամային իրավիճակը դեռ շարունակվում է, միայն մի փոքր աշխուժացել է ներքին զբոսաշրջությունը։ «Այդպես էլ նախատեսվում էր, որ ոլորտի վերականգնումը կսկսենք ներքին զբոսաշրջությունից»,- իրավիճակից դուրս գալու մասին է խոսում Ապրեսյանը։

Բանախոսը հավելում է՝ հուլիս-օգոստոս ամիսները նույնպես կարող են համարվել կորած միջազգային զբոսաշրջության համար՝ կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնված չեն, կառավարության որոշմամբ հանվեց օտարերկրացիների մուտքի արգելքը, դա առաջին քայլն էր, բայց դեռ բավարար չէ զբոսաշրջության մեկնարկի համար։

2019 թվականին՝ առաջին 9 ամիսների տվյալներով, ներգնա զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 միլիոն 459 հազար, այսինքն այս տարի զբոսաշրջության ոլորտում գրանցվել է մոտ 700 միլիոն դոլարի կորուստ:

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար