Թուրքիայի Իզմիր քաղաքում երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Հաղորդվում է ավելի քան 800 վիրավորի մասին,- հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով Anadolu-ին:
Շարունակվում են փրկարարական աշխատանքները: Փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 70 մարդու:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 6.8-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան մասում: Էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիքիսար քաղաքի տարածքում: