«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» արդեն հատուցում է տրամադրում սեպտեմբերի 27-ից հետո զոհվածների ընտանիքներին։ Այս պահին 20 դեպքի մասով փոխհատուցման որոշում կա, գործընթացը շարունակական է լինելու։
Հայրենիքն անառիկ պահելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին hիմնադրամը հետևյալ չափերով հատուցումներ է կատարում․
• սպայական կազմի զինծառայող՝ 82,000,000 ՀՀ դրամ,
• պայմանագրային/կամավորագրված անձ՝ 70,000,000 ՀՀ դրամ,
պարտադիր զինվորական ծառայության զինծառայող՝ 58,000,000 ՀՀ դրամ։
Նշված գումարից 10,000,000 ՀՀ դրամը կվճարվի միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական վճարներով՝ 20 տարիների ընթացքում։
Մանրամասները՝ կառավարության հրապարակած տեսանյութում։

















