Հայաստան
16.12.2020

«Մենք անդունդի եզրին մոտ ենք գտնվում, բայց անդունդում չենք». Գործատուների միության նախագահ

«Մենք անդունդի եզրին մոտ ենք գտնվում, բայց անդունդում չենք». Գործատուների միության նախագահ

«Գնաճը Հայաստանում պարբերաբար կրկնվող երևույթ է։ Ցավոք սրտի, մեզ մոտ գնաճի հիմնական պատճառները տարբեր են, և գնաճի պրոցեսը կանոնավոր բնույթ չի կրում, շատ անկանոն է՝ պայմանավորված որոշ հանգամանքներով, և շատ արագ գնաճն արձագանքում է այդ հանգամանքներին։ Այսինքն հայտնվում են հանգամանքներ, որոնց ներքո միանգամից փոխվում է գնային քաղաքականությունը»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

Վերջինիս խոսքով՝ կորոնավիրուսի ժամանակաշրջանում որոշակի թանկացումներ եղան, որոնք  կապված էին դրսում ապրանքների որոշակի թանկացումներով, դրանց քանակական նվազումներով։ Մրցակցային հանձնաժողովը  ուսումնասիրել էր 94 ապրանքներ և դրանց մասով տվել էր կարծիք, որ դրանք հիմնավորված և պատճառաբանված թանկացումներ են։ Այնուհետև դրան գումարվեց պատերազմական իրավիճակը, որը կտրուկ փոխեց և՛ պահանջարկի, և՛ առաջարկի խնդիրը, որոնք արդեն դեֆորմացվել էին կորոնավիրուսի պայմաններում։ Միաժամանակ տնտեսական իրավիճակը երկրում սկսեց փոխվել, և արտարժույթի հետ կապված որոշ գործարքներ որակապես թուլացան։

«Երկրում առաջանում է արտարժույթի դեֆիցիտ և այդ դեֆիցիտը կարող է առաջացնել նաև արհեստականորեն արժևորում։ Արժևորման հետևանքով կատարվում է գնաճի փոփոխություն։ Մեր ներմուծողները, քանի որ տնտեսությունը գլխավորապես պայմանավորված է ներմուծմամբ, ապրանքներն ավելի թանկ գնով են ձեռք բերում, հետևաբար վաճառում են ավելի թանկ։ Բացի դրանից՝ երբեմն թանկ ապրանք չեն բերում, բայց իմանալով, որ հաջորդ խմբաքանակի համար ավելի թանկ գնով պետք է  ձեռք բերեն դոլարը և եվրոն, իրենք սկսում են նույնիսկ նախկինում գնած ապրանքն ավելի թանկ վաճառել, որպեսզի արտարժույթը ավելի հեշտությամբ ձեռք բերեն»,- շեշտեց տնտեսագետը։

Մակարյանը հայտնեց՝ մեզ մոտ արտահանման ծավալները նվազել են ոչ միայն Ռուսաստանի Դաշնություն, ԵԱՏՄ երկրներ, այլ նաև այլ երկրներ։ Արտահանման մի մասը բերում է արտարժույթ, այն մասը, որ ռուսական ռուբլի է, չի քննարկվում։ Մեզ մոտ նվազել են տրանսֆերտները։ Աշխատանքային միգրանտները մնացին Հայաստանում, չկարողացան մեկնել աշխատանքի այլ երկրներ, միջազգային դոնոր ծրագրերի կողմից օգնությունը նույնպես նվազել է։ Հայաստանի տնտեսության վատացումն էլ իր հերթին հանգեցրեց դրամի արժեզրկման, որը գումարվեց մնացած գործոններին, որի արդյունքում դոլարի և եվրոյի արժեքը բարձրանում է, նախկինում էլ եղել են նման դեպքեր։ Կենտրոնական բանկը որոշակի զսպման դեր է ստանձնում, բայց այդ զսպումը կատարվում է որոշակի տրամաբանությամբ՝ ԿԲ-ն փորձում է այնպիսի մակարդակի վրա պահել դոլարի կուրսը, որ կտրուկ տատանումներ չլինեն։

Բանախոսը նկատեց, որ ի պատիվ ներմուծողների՝ Հայաստանում այսօր չկա մթերքի խնդիր։

«Տնտեսական վիճակը գնալով վատանում է, մենք անդունդի եզրին մոտ ենք գտնվում, բայց անդունդում չենք, խիստ ճգնաժամային վիճակում չենք, հանգստացնենք մեր քաղաքացիներին, բայց նկատենք, որ տնտեսական բլոկի աշխատողներն այստեղ պետք կտրուկ քայլեր ձեռնարկեն, որոնք, ցավոք, դեռ չեն նկատվում»,- ամփոփեց իր խոսքը Մակարյանը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Հայաստանով տարանցումը պետք է իրականացվի ԵԱՏՄ նորմերին համապատասխան. Գալուզինը՝ ԹՐԻՓՓ-ի մասին
21:26
Հայաստանով տարանցումը պետք է իրականացվի ԵԱՏՄ նորմերին համապատասխան. Գալուզինը՝ ԹՐԻՓՓ-ի մասին
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
21:23
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
17:02
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՍԴ դատավորը իր հարցադրման մեջ պնդեց, որ ՌԴ նախագահն ու այլ պաշտոնյաներ հակաքարոզչություն են արել ՀՀ իշխանության դեմ
16:37
ՍԴ դատավորը իր հարցադրման մեջ պնդեց, որ ՌԴ նախագահն ու այլ պաշտոնյաներ հակաքարոզչություն են արել ՀՀ իշխանության դեմ
Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ. Արաղչի
16:22
Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ. Արաղչի
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
16:10
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
Անընդունելի է․ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ-ին միանալու իր մտադրությունը՝ օգտվելով ԵԱՏՄ առավելություններից
15:40
Անընդունելի է․ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ-ին միանալու իր մտադրությունը՝ օգտվելով ԵԱՏՄ առավելություններից
Լուկաշենկոն Սի Ցզինպինին խնդրել է ազդել Պուտինի վրա՝ դադարեցնելու պատերազմի մեջ Բելառուսին ներքաշելու պահանջը
15:21
Լուկաշենկոն Սի Ցզինպինին խնդրել է ազդել Պուտինի վրա՝ դադարեցնելու պատերազմի մեջ Բելառուսին ներքաշելու պահանջը
Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
14:59
Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Վառելիքային ճգնաժամ՝ Ռուսաստանում
14:12
Վառելիքային ճգնաժամ՝ Ռուսաստանում
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
13:46
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
13:25
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները
13:03
Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները
Հայաստանը ճկունության և ոգեշնչման ևս մեկ աղբյուր է․ Գերմանիայի ԱԳ նախարար
12:50
Հայաստանը ճկունության և ոգեշնչման ևս մեկ աղբյուր է․ Գերմանիայի ԱԳ նախարար
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
12:40
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները