Հայաստան
18.12.2020

Շուռնուխից օգնություն են խնդրում, Աղավնոյում զենքերն են հավաքում

Շուռնուխի գյուղապետը սովոր չէ «լայվերի», բայց ստիպված դիմել է այս միջոցին, քանի որ վտանգված է Շուռնուխի անվտանգությունը։ Գյուղապետը խնդրում է բոլորին զենք վերցնել և շտապել օգնության, քանի որ կարևոր է յուրաքանչյուրի աջակցությունը։

Նկատենք՝ նա միակը չէ, որ ահազանգում է վտանգի մասին. Աղավնոյում թեև լույսի հարցը լուծվել է, բայց ռուս խաղաղապահները գյուղացիներից պահանջել են հանձնել զենքերը։ Գյուղաբնակները համոզված են, որ հանձնելու են հերթական գյուղը, ուստի նախօրոք իրենց զրկում են պաշտպանական միջոցներից։

Համաձայնենք՝ տարածվող նմանատիպ տեսանյութերը ստեղծում են անպաշտպանվածության զգացողություն ՀՀ ամբողջ տարածքում, և արմատանում է այն զգացողությունը, որ երկրում քաոս է տիրում։ Միգուցե պատկան մարմինների կողմից ժամանակին տրվող հերքումները կամ պարզաբանումները մի փոքր նպաստեին լարվածության լիցքաթափմանը, սակայն կամ դրանք ուշանում են, կամ չեն հերքվում, կամ էլ դրանք այլևս հավատ չեն ներշնչում, քանզի արդյունքում տեսնում ենք մասնատվող երկիր, ստորագրված փաստաթղթի անտեսում և աչք ծակող անզորություն։

Իրավիճակի պատասխանատուները կարող են խոսել ուղղորդված տեղեկատվական հարձակումների մասին, սահմանազատման ցավոտ գործընթացի մասին, որը մենք առանց այդ էլ հասկանում ենք, բայց չենք ընկալում՝ ինչպե՞ս կարելի է միայն ասել, բայց ոչինչ չանել դրա դեմն առնելու համար։ Թե՞ դեռ իրենք չեն ըմբռնել, որ խոսքը ոչինչ է, երբ այն բյուրեղացված չէ հետևողական և քրտնաջան աշխատանքով։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54

Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37

Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18

ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49

Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25

Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52

Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40

Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29