Հայաստան
20.12.2020

Այսօր պիտի համերաշխությունը քայլեր միասնության հետ…

Այսօր պիտի համերաշխությունը քայլեր միասնության հետ...

Սխալ ա, գրողը տանի, ՍԽԱԼ
Այսօրվա սցենարը պիտի ուրիշ լիներ, ՈՒՐԻՇ։
Այսօր ժամը մեկին պիտի Հայաստանի Հանրապետության սիրտը կանգներ ու նորից բաբախեր` տղերքի մոտ` Եռաբլուրում,
Այսօր պիտի բոլորի ոտքերը մեկ քայլ դառնային,
Այսօր պիտի համերաշխությունը քայլեր միասնության հետ,
Քոչարյանի պիզայակերները քայլերին Նիկոլի զոմբիների հետ,
Սերժի երիտթևը` Լևոնի ՀԱԿ-ի,
Այսօր պիտի Մալյանը քայլեր Ալենի կողքին,
Կոստանտին Տեր-Նակալյանը` Միրզոյան Արարատի,
Տիկին Զոհրաբյանը` Մակունցի,
Այսօր պիտի Նիկոլի կողքին Սերժը, Քոչարյանը, Ծառուկյանը, Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը ու Շարմազանովը քայլեին,
Այսօր պիտի մոռացվեր 2018-ի մայիսը,
Ասօր Նիկոլ դավաճանի,
Նիկոլ թուրքի,
Նիկոլ հող ծախողի,
Նիկոլ վարչապետի,
Նիկոլ հեռացիրի
Ու էլի Նիկոլ վարչապետի փոխարեն մեր շուրթերին պիտի միայն լռությունը լիներ,
Էսօր մենք չպիտի գնայինք իշխանության կամ ընդդիմության երթին, մենք էսօր պիտի գնայինք Մեկ դարձած` ազգովի։
Չէ, մենք նախտնտրեցինք գնալ հանրահավաքի,
Անիծվենք մենք….
Եռաբլուր,
Տղերքի մոտ….. հանրահավաքի
Պիտի միագույն դառնային սևն ու սպիտակը,
Ապագա դառնային նախկին ու ներկան,
Այսօր որդեկորույս մայր ու հերսոսի հայր պիտի դառնար մեզնից յուրաքանչյուրը,
Պարտված ու մեղավոր` իրեն հայ համարող ամեն հայը,
Այսօր պիտի ցավից ոռնալով վերջին անգամ լու՜ռ արցունք թափեինք ու գլուխներս հպարտությամբ վերև բարձրացնեինք` դեպի տղերքին,
Վերևին էլ ոտքի կանգնել ու ապրել խոստանայինք։
Այսօր պիտի հայ լինեինք, ով սիրահարված է հաղթանակներին,
Հայ, ով խոնարհվում է միայն խաչին,
Հայ, ով ամրանում է թիկունքից տրված ամեն մի հարվածից,
Հայ, ով պարտվելու փոխարեն մեռնելն է սիրում
Հայ, ով կանգուն է,
Հայ, ով ապրել ու դեռ ապրելու է` դարերո՜վ,
Հայ։
Հայ։
բայց չէ՜
Չէ՜՜՜։
Ոչ։
Մենք այսօր էլ էդ սցենարը պղծեցինք Եռաբլուրում` տղերքի մոտ,
Մենք ընտրեցինք հայի ամենասիրելին` խայտառակությունը։
…Գիտե՞ք այսօր ի՞նչ արեինց.
Հող չտեսած արծվին գետին իջեցրիք,
Բանակի վերջին արծվին փետրհան արեցիք,
Մոնթեի հիշատակը ուրացանք,
Զինվորի մորը արտասուքը չորացրինք
Ստոր եք` անհայրեիք հայերից առավել.
Մոլորեցիք արժանապատվությունը,
Ծամեցիք չորացած աըյունը,
Քմծիծաղեցիք Հավատի դեմքին,
Ջարդեցիք իրականության հայելին,
Վիժեցիք Ձեր կեղծ միասնությունը,
Արծվաքիթներս շիրիմների թաց հողին քսեցինք,
Երևանի սրտում Հայաստանի Հանրապետությունը ծախեցինք,
Կապանից Իջևան,
Մեղրիից Վանաձոր երկիր ծախեցինք,
Ի՞նչ Շուշի,
Ստեփանակերտն էլ ծախեցինք,
84 օր անց էլի պարտվեցինք
Մեր հողում պարտվեցինք,
Էլի պարտվեցինք`
Պարտվեցինք ինքներս մեզ,
Ես` քեզ,
Դու` ինձ,
Մենք` զինվորին
Հայը` հային։

Վիկտորիա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն