- Պատերազմը խաթարեց շատերիս առօրյան, հատկապես Արցախի՝ հարկադրաբար հեռացած բնակիչների: Այս կանայք թողել են իրենց տներն ու բնակարանները, հաստատվել են Երեւանում եւ բարեբախտաբար հայտնվել են հոգատար մարդկանց շրջապատում։
- Նաիրա Նիազյանն իր «Մատնոց» կարի արտադրամասի դռները սրտանց բացել է նրանց առջեւ՝ տրամադրելով աշխատանք, հոգեպես կանգնելով նրանց կողքին:

















