Հայաստան
12.01.2021

Մեխանիկական սահմանազատման արդյունքում վտանգված են հայկական բազմաթիվ գյուղեր․ Թաթոյան

Մեխանիկական սահմանազատման արդյունքում վտանգված են հայկական բազմաթիվ գյուղեր․ Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը նվիրված էր Հայաստանի սահմանազատման գործընթացին և դրա ազդեցությանը մարդու իրավունքների վրա։ Թաթոյանի ասելիքը գլխավորապես հիմնված էր Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում շարունակաբար տեղի ունեցող ուսումնասիրությունների և հետազոտությունների մոնիթորինգային աշխատանքների վրա։

«Սահմանների որոշման գործընթացը իրականացնելիս պետք է պատասխանել 2 հիմնական հարցի։ Առաջինը՝ դրա արդյունքում արդյո՞ք մենք ունենում ենք մարդու իրավունքների խախտումներ, թե ոչ։ Խոսքը վերաբերում է, կոնկրետ դեպքում, մեր ժողովրդին ոչ միայն սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքներին, այլ ողջ ժողովրդի իրավունքներին։ Երկրորդ հարցը՝ արդյո՞ք այդ ամենի հետևանքով վտանգվում է մեր երկրի սահմանների անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը, որովհետև, ինչպես կտեսնենք, այս գործընթացները սերտորեն իրար հետ կապված են։ Նաև մեզ համար կարևոր նշանակություն ունի այն, որ սահմանների որոշման նպատակը կամ մեկնակետը պետք է լինի արդյո՞ք մենք ունենում ենք համերաշխություն և խաղաղություն նաև մեր ժողովրդի իրավունքների տեսանկյունից»,- ասաց պաշտպանը։

Արման Թաթոյանի խոսքով՝ սահմանների որոշման այս գործընթացի շրջանակներում մոնիթորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր և իրենց գնահատականները հիմնված են կոնկրետ օրինակների վրա։ Օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիսի խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղը ամենաշատ քննարկված դեպքերից է, երբ ճանապարհով բաժանված է երկու մասի՝ ադրբեջանական և հայկական։ Ստյոպա Մովսիսյանի անասնագոմը կիսվել է երկու մասի, քանի որ կիրառվում են մեխանիկական մոտեցումներ։

Բանախոսը նշեց՝ սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով։ Ընդ որում՝ հիմնականում կիրառվող մեթոդներից են GPS, Google Map ծրագրերը։

«Մենք տեղում իրականացրեցինք ուսումնասիրություն։ Google-ը մասնավոր կազմակերպություն է, ճի՞շտ է։ Մենք օգտագործեցինք այլ մասնավոր կազմակերպությունների քարտեզներ, որոնք ամբողջական գյուղը ցույց են տալիս հայկական»,- փաստեց Թաթոյանը։

Նա նկատեց՝ ճանապարհների տարբեր հատվածներ Ադրբեջանի վերահսկողության ներքո են և տեղադրվել են ադրբեջանական դրոշներ, ցուցանակներ, նաև՝ ադրբեջանցիները այդ ցուցանակների տեղադրումը կատարում են սադրանքների ձևով, նրանք պարբերաբար զինված հայտնվում են այդ ճանապարհների վրա, դիտարկում են իրականացնում։ Եվ այդ հատվածները խաղաղ բնակավայրերը իրար կապող ճանապարհներ են։ Նույնիսկ Գորիսից Որոտան գնացող ճանապարհի վրա տեղադրված ցուցանակում Հայաստանի մի հատվածը Ադրբեջանի քարտեզում է պատկերված։

Թաթոյանը ընդգծեց, որ ադրբեջանական կողմում զինված զինվորականներ են, իսկ մեր կողմում՝ խաղաղ բնակիչներ, դրսում խաղացող երեխաներ։ Եվ այսպիսի դեպքերը ոչ միայն Գորիսում են, այլ նաև Կապանում։ Վտանգի սպառնալիքի տակ է ոչ միայն Կապանի օդանավակայանը, այլ նաև խաղաղ բնակավայրերը, Կապան – Երևան, Կապան – Ճակատեն և այլ գյուղեր Կապանին կապող ճանապարհներ։

Մեխանիկական գործընթացների արդյունքում վտանգավոր իրավիճակում են հայտնվել խաղաղ բնակավայրերը՝ Տեղ խոշորացված համայնքի Խնածախ, Խոզնավար գյուղերը, Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրը, Գեղարքունիքի Կուտ, Շատվան, Նորավան, Տրետուկ համայնքները։

Բանախոսը շեշտեց՝ Հայաստանի Զինված ուժերը, ԱԱԾ սահմանապահ զորքերը տեղում իրականացնում են հերոսական, անձնուրաց ծառայություն։ Կարևոր գործառույթ են կատարում նաև ռուսական խաղաղապահ զորքերը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն