Գրականություն
11.07.2019

Վանո Սիրադեղյան Յոթ մեջբերում

Վանո Սիրադեղյան Յոթ մեջբերում

եծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ` տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա:

***

…Կյանքը մեր ուզածով չեղավ, ու առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, – այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը` ձիգ, գլուխը` բարձր, ձեռքերը` ծոցը, որ մաքուր մնան:

***

Արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության և այլ արհավիրքների հետ:

***

Անկախ այն բանից՝ օրը ուշ կմթնի, թե շուտ կլուսանա, անկախ այն բանից՝ լուսինը կբոլորի, թե ոչ, ժամանակի հոգեմաշ ընթացք կոտորակող արհեստական շեշտեր են հարկավոր: Օրը՝ առաջին բաժակ սուրճից հետո, շաբաթ օրը` կիրակիից առաջ, թեթև երեքշաբթին՝ ծանր երկուշաբթի օրվանից հետո…

***

Երկրի ձգողականությունը բավարար է մարդուս կանգուն պահելու համար, բայց բավարար չէ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար՝ ժամանակի անբեկբեկ ընթացքի մեջ: Մարդը չի կարող ժամանակի ձյութե հոսքի մեջ լռած հոսել ու ծեփվել տիեզերքի անհունությանը:

***

Չգոյության հակառակը չի կարող տառապանքը լինել: Ոչ ոք իր կամքով չի եկել այս աշխարհ անգոյությունից, և ուրեմն կյանքը չի կարող պատիժ լինել, որովհետև պատիժ չի հասնում անմեղին: Ոչ ոք իր կամքով չի եկել, հետևաբար, նրա համար չի եկել, որ գնալը լինի ցավագնորեն գիտակցելի:

***

Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ` ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե` առանձնությունը: Իրենք` նախիրով, իրենք ոհմակով լինելով` էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես:

Գրանիշ

Լրահոս
Երկրի ընթացքը ճիշտ համարող Հայաստանի բնակիչների թիվը հասել է 61%-ի՝ ինչպես մինչև 2020 թվականի պատերազմը
22:41
Երկրի ընթացքը ճիշտ համարող Հայաստանի բնակիչների թիվը հասել է 61%-ի՝ ինչպես մինչև 2020 թվականի պատերազմը
Մինչև զորահանդեսը ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսա-տեսանկարահանումը խստիվ արգելվում է. ՊՆ
16:58
Մինչև զորահանդեսը ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսա-տեսանկարահանումը խստիվ արգելվում է. ՊՆ
Տնտեսվարողներն ահազանգում են՝ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան
16:19
Տնտեսվարողներն ահազանգում են՝ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան
ՌԴ-ն ոչ միայն անվտանգային առումով հավասարակշռող ուժ է, նաև տնտեսական առումով մեր հիմնական գործընկերն է. Քոչարյան
16:01
ՌԴ-ն ոչ միայն անվտանգային առումով հավասարակշռող ուժ է, նաև տնտեսական առումով մեր հիմնական գործընկերն է. Քոչարյան
Քաղաքացիներին ստիպել են քվեարկել «Ուժեղ Հայաստանի» օգտին
15:51
Քաղաքացիներին ստիպել են քվեարկել «Ուժեղ Հայաստանի» օգտին
Մենք ասֆալտչիկ չենք ընտրում, մենք երկրի ղեկավար ենք ընտրում. Նարեկ Կարապետյան
15:30
Մենք ասֆալտչիկ չենք ընտրում, մենք երկրի ղեկավար ենք ընտրում. Նարեկ Կարապետյան
Լարսում կանգնած բեռնատարը Հայաստանի տնտեսությունն է․ Էդմոն Մարուքյան
15:07
Լարսում կանգնած բեռնատարը Հայաստանի տնտեսությունն է․ Էդմոն Մարուքյան
Ճիշտ է, ռուսական գազի գինը ՀՀ համար ավելի քան արտոնյալ է, սակայն դա կփոխվի ԵՄ անդամակցության դեպքում. Պեսկով
15:01
Ճիշտ է, ռուսական գազի գինը ՀՀ համար ավելի քան արտոնյալ է, սակայն դա կփոխվի ԵՄ անդամակցության դեպքում. Պեսկով
Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրը Բաքվից ուղերձ է հղել
14:17
Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրը Բաքվից ուղերձ է հղել
Իրական ընդդիմադիրները, որքան շատ անցնեն խորհրդարան այնքան լավ է, դա մեր պետության համար է. Թաթոյան
13:58
Իրական ընդդիմադիրները, որքան շատ անցնեն խորհրդարան այնքան լավ է, դա մեր պետության համար է. Թաթոյան
Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են. Միրզոյանը՝ Մեդվեդևի հայտարարության մասին
13:43
Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են. Միրզոյանը՝ Մեդվեդևի հայտարարության մասին
Հայկ Մարությանը քարոզարշավ է անցկացրել Վաղարշապատում
13:13
Հայկ Մարությանը քարոզարշավ է անցկացրել Վաղարշապատում
Թեհրանն ու Վաշինգտոնը քննարկվող թեմաների մեծ մասի շուրջ եկել են եզրակացության
12:51
Թեհրանն ու Վաշինգտոնը քննարկվող թեմաների մեծ մասի շուրջ եկել են եզրակացության
Խուզարկություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում. կան ձերբակալվածներ
12:31
Խուզարկություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում. կան ձերբակալվածներ
Ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի վրա, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, տները. Սամվել Կարապետյան
12:14
Ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի վրա, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, տները. Սամվել Կարապետյան