Կառավարության որոշմամբ «Հայոց պատմություն» առարկան այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է, որ ծրագրի բովանդակության մեջ հիմնականում շեշտադրվելու են պետականության վերականգնմանը, արժևորմանը և պահպանմանը վերաբերող փաստերը, պատմական իրողությունները, իրադարձությունները․ «Փոխվում է այդ իրադարձությունների և երևույթների մեկնաբանման մեթոդաբանական սկզբունքը, որը դառնում է պետության հետագա գոյության, զարգացման տեսանկյունից պատմական իրողությունների վերարժևորման դիտանկյուն։ Մասնավորապես, […]