Ահաբեկչության վարույթի շրջանակներում խուզարկություններ են իրականացվում շուրջ 40 հասցեներում
Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի ղեկավար կազմի և համակիրների բնակարաններում։ Մասնավորապես, խուզարկություններ են իրականացվել Ժիրայր Սէֆիլյանի, Արա Պապյանի, Կարո Եղնուկյանի, Վոլոդյա Ավետիսյանի մոտ։ Խուզարկություն է իրականացվել նաև ԱԺԲ կենտրոնական գրասենյակում։Արա Պապյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր ավարտեցին տանս խուզարկությունը։ Վերցրեցին բջջային հեռախոսս և գազային ատրճանակս, որի համար կա ոստիկանության […]