Հաջորդ տարի այլևս հին տրոլեյբուսներ չենք տեսնի փողոցներում. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում տրանսպորտային բարեփոխումներին։ «Երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուս, որոնք փոխարինել են մասնավոր հին Hyundai ավտոբուսներին»,- ասել է նա։Ըստ քաղաքապետի՝ ավելացվել է տրոլեյբուսների քանակը. «Այս տարի ունենք 45 տրոլեյբուսի գնման ծրագիր, որի կանխավճարը շուտով փոխանցելու ենք, և 2026թ. առաջին եռամսյակում ակնկալում ենք 45 տրոլեյբուսի ներդրում ցանցում, որը հնարավորություն կտա […]