Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Թուրքիա, դատարկվել ու տեղավորվել է պահեստում։ Հիշեցնենք, որ Հայաստանը մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա, երկրաշարժից տուժած շրջաններին օգնություն տրամադրելու համար։ Բեռնատարները Թուրքիայի տարածք անցել են երկու երկրների միջև գտնվող Մարգարա կամրջով, որը 1993 թվականից ի վեր՝ շուրջ 30 տարի, չէր օգտագործվել։