Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան վտանգավոր է համարում մարտավարական միջուկային զենքի վերատեղակայումը բրիտանական կղզիներում, տեղեկացրել է ՌԻԱ-Նովոստի գործակալությունը: «Կուզենայի ամենաորոշակի խստությամբ զգուշացնել զերծ մնալ այդ ապակայունացնող քայլից»,- ասել է նա՝ հավելելով, որ նման գործողությունները չեն ամրապնդի Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի անվտանգությունը, ինչպեսև չեն վախեցնի Մոսկվային, այլ միայն կմեծացնեն լարվածությունն ու սպառնալիքները […]