Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ գերատեսչության նախաձեռնությամբ՝ այսօր կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում՝ երեխաների նկատմամբ համացանցում տարածված բռնության դեպքի առնչությամբ։ «Հանդիպումը կայացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին այս պահին փոխարինող Աննա Ժամակոչյանի նախագահությամբ՝ ԱՍՀ նախարարի տեղակալների, Գեղարքունիքի մարզպետի, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, ՀՀ գլխավոր դատախազության, Ներքին գործերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, […]