«Հիշեցի՞ն այսօր աղջիկներն իրենց սիրո հայացք նվիրած, ծաղիկ եւ փափուկ խաղալիք, փիսիկ կամ մկնիկ նվիրած տղաներին, որոնք գնացին բանակ, կռիվ ու ճախրեցին Երկինք»,-այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Հիշեցի՞ն Դավիթին, Արամին, Վարդանին, Կարենին, Ազատին, Վահեին, Սամվելին, Վաչագանին, Հայկազին, Աբգարին, մյուս բոլոր հերոսներին որոնք սպասում էին, երազում հանդիպման մասին, գնալուց առաջ խնդրում չմոռանալ […]