Փրկարարներն իրականացրել են հերթապահություն և դուրս բերել արգելափակված ավտոմեքենաները: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Փետրվարի 21-ին, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն և շրջայցեր: Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-Զանգեր կոչվող հատվածում, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ, Կոտայքի մարզի Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհներին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Երևան-Իջևան ավտոճանապարհի […]