«Վրացական երազանք»-ի արդյունքը ընտրություններում վերահաշվարկից հետո հասել է 54,2 տոկոսի. ԿԸՀ
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերի 99,261 %-ի քվեաթերթիկների մշակման արդյունքներով իշխող «Վրացական երազանքը» հավաքում է ձայների 54, 234%-ը։ Այդ մասին հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գրում է NGnewsgeorgia-ն։ Ընդդիմադիր չորս կուսակցությունները ստանում են ընդհանուր ձայների 37,3%-ը.▫️«Փոփոխությունների կոալիցիա» – 10,8%▫️«Միացյալ ազգային շարժում» – 10,1%▫️«Ուժեղ Վրաստան» – 8,7%▫️«Գախարիան հանուն Վրաստանի» – 7,7%