Զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու դեպքի առթիվ քր․վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից փետրվարի 14-ին մարտական հենակետում ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 14.02.2023թ.՝ ժամը 18։05-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ազգային, էթնիկ ծագումով, ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է […]