Երևանի ավագանու նիստում քննարկվում է քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատելու որոշման նախագիծը։ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ հաստիքացուցակն ընդհանուր առմամբ կրճատվում է 38-ով, բայց, միաժամանակ, վարչական շրջանների աշխատակազմերում նոր հաստիքներ են սահմանվում։ Ըստ նրա՝ օրենսդրության համաձայն, օրինակ, Երևանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում իրականացվելու է միայն անկանխիկ եղանակով, կրճատվում են […]