Կառավարությունն ընդունել է որոշում կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ներքին հարդարման նվազագույն չափանիշներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Մասնավորապես, գործող օրենսդրությամբ բացակայում են կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարանների ներքին հարդարման նվազագույն ստանդարտներ (նորմեր), այն է՝ նվազագույն (արտաքին դռների և պատուհանների տեղադրմամբ, սվաղած պատերով, ցեմենտյա շաղախից հատակով, ջեռուցման մարտկոցներով և այլն) չափանիշներ ներառող դրույթներ և նորմատիվներ։ Որոշմամբ […]