Նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա կապակցությամբ: Մեր պետականությունն անցած ավելի քան երեք տասնամյակի ընթացքում դիմագրավել է բազմաթիվ փորձությունների և մարտահրավերների՝ պատերազմների, տնտեսական ճգնաժամերի, հասարակական-քաղաքական կյանքում շրջադարձային փոփոխությունների: Այդ դիմակայությունը, թեկուզև լարված ճիգով, ցույց է տալիս, որ բոլոր խնդիրները […]