Ապրիլի 28-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որին մասնակցում էին Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտյագոն, Սենատոր Ակլի Մելլուլին, ինչպես նաև Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդ սկաուտներ։ Արարողության մասնակիցների կողմից ծաղկեպսակներ խոնարհվեցին Աշտարակի հրապարակում գտնվող […]