Հայաստանում բնակելի տների մեծ մասը կառուցվել է առանց նախագծի. Փաշինյան
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ Վայոց ձորի շատ բնակիչներ իրենց տների կադաստրային վկայական չունեն, գույքահարկ չեն մուծում, կարգավիճակ էլ չունեն, և այդ տները կառուցվել են մինչև ՀՀ անկախացումը: «Շատ մանրամասն չեմ կարողանալու պատասխանեմ այդ հարցին, բայց գիտեմ, որ դրանով շատ ակտիվ զբաղվում է Կադաստրի կոմիտեն: Հողամասային պարագծերի ճշգրտումը շատ մեծ խնդիր է: […]