Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ 34 հազար եվրո է հատկացրել Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Արփի լիճ» ազգային պարկին։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ Հատկացված գումարն ուղղվելու է պահպանվող տարածքի ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, այդ թվում՝ աշխատակիցների հավելավճարներին, տրանսպորտային նյութերի, արտահագուստի, սարքավորումների ձեռքբերմանը, կոմունալ և այլ ծախսերին, որոնք անհրաժեշտ են ազգային պարկի արդյունավետ գործունեության համար: Նշվում է նաև, […]