Facebook
25.11.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ամենայն խստությամբ դատապարտում է ԱԱԾ քննչական բաժնի գործողությունները

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ամենայն խստությամբ դատապարտում է ԱԱԾ քննչական բաժնի գործողությունները

 

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քիչ առաջ տեղեկացա, որ փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակը խուզարկվել է ԱԱԾ քննիչի կողմից, ով նաև առգրավել է համակարգիչը, մինչդեռ գրասենյակի համակարգիչներում փաստաբանական գաղտնիք պարունակող բազմաթիվ տեղեկություններ կան:

Քննիչը նշել է, որ պարոն Չամսարյանի վստահորդը հանդիսացող «Աշտարակ կաթ» ընկերության գործով կատարվել է կեղծիք, որը կարող է կատարված լինել գրասենյակի համակարգչով։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ դատարանի որոշումը չի տրամադրվել կողմին։ Ընդ որում, հայտնվում է, որ դատարանն իր այդ որոշմամբ կատարել է «վերապահում» այն դեպքի համար, եթե կրիչը փաստաբանական գաղտնիք չի պարունակում։

Նշվածի վերաբերյալ՝ ընդգծենք, որ փաստաբանական գաղտնիքն օրենքով պահպանվող գաղտնիք է։ Համաձայն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի՝

– Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:

– Փաստաբանը, փաստաբանի մոտ աշխատող ոչ փաստաբանը, ինչպես նաև փաստաբանների պալատի աշխատողն իրավունք չունի հրապարակելու փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ հետևյալ դեպքերի՝
1) առկա է վստահորդի համաձայնությունը.
2) դա անհրաժեշտ է նրա և վստահորդի միջև ծագած դատական վեճում կամ կարգապահական վարույթում պահանջները հիմնավորելու կամ իր պաշտպանության համար.
3) դա անհրաժեշտ է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը նախապատրաստվող փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի հարցման հիման վրա այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով լիազոր մարմնին տրամադրելու համար, բացառությամբ այնպիսի տեղեկատվության, որը ստացվել է հաճախորդից և այլ աղբյուրներից՝ դատական, վարչական, արբիտրաժային կամ միջնորդային վարույթում հաճախորդին պաշտպանելու կամ նրա շահերը ներկայացնելու հետ կապված օրենքով փաստաբանին վերապահված գործունեությունն իրականացնելիս, ինչպես նաև իրավական խորհրդատվություն տրամադրելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդը խորհրդատվություն է ստանում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:

– Ընդ որում՝ փաստաբանը հրապարակում է փաստաբանական գաղտնիքը, եթե առկա է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն:

– Ավելին, փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ և տարածվում է նաև փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված կամ դադարեցված անձի նկատմամբ:

Այսպիսով, նշյալ խիստ որոշակի և սահմանափակ կետերից որևէ մեկը բացարձակապես տեղի չունի այս իրավիճակում, մինչդեռ ԱԱԾ քննչական բաժինը, խախտելով այս նորմը, առգրավել է փաստաբանի համակարգիչը, որը միանշանակ պարունակում է օրենքով պահպանվող առևտրային, փաստաբանական և այլ բազմաթիվ գաղտնիքներ։

Նույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի ուժով՝

– Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ:

– Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ամենայն խստությամբ դատապարտում է ԱԱԾ քննչական բաժնի այս գործողությունները և պահանջում վերադարձնել փաստաբանական գրասենյակի համակարգիչները ու հարգել փաստաբանական գաղտնիքի պահպանությունը երաշխավորող օրենսդրությունը, այլապես նշված անփառունակ դեպքը կհանդիսանա նախադեպ Հայաստանը դասելու այն երկրների շարքին, որտեղ իրավունքի գերակայությունը գրոշի արժեք չունի։

Լրահոս
Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը. Արմեն Աշոտյան
20:07
Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը. Արմեն Աշոտյան
Բացառված է, որ մենք գումար բաժանենք, ձայն ուզենք. Ծառուկյան
18:47
Բացառված է, որ մենք գումար բաժանենք, ձայն ուզենք. Ծառուկյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Ալեն Սիմոնյանին՝ պահանջելով հերքում
17:48
Սամվել Կարապետյանը դատի է տվել Ալեն Սիմոնյանին՝ պահանջելով հերքում
Եթե շարունակեինք Ղարաբաղի հարցը, ապա հետևանքը կլիներ անընդհատ մեծ ու փոքր պատերազմներ.  Փաշինյան
15:50
Եթե շարունակեինք Ղարաբաղի հարցը, ապա հետևանքը կլիներ անընդհատ մեծ ու փոքր պատերազմներ. Փաշինյան
Իրանը պետք է համաձայնի, որ երբեք միջուկային զենք կամ ռումբեր չի ունենալու. Թրամփ
14:12
Իրանը պետք է համաձայնի, որ երբեք միջուկային զենք կամ ռումբեր չի ունենալու. Թրամփ
Ոչ մի երաշխավորված խաղաղություն չկա․ Ծառուկյան
12:58
Ոչ մի երաշխավորված խաղաղություն չկա․ Ծառուկյան
Չորս երկրի լրտեսների պետական դավաճանության գործով լինելու է բաց դատ. Նարեկ Կարապետյան
12:04
Չորս երկրի լրտեսների պետական դավաճանության գործով լինելու է բաց դատ. Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ
12:02
ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ
Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ
11:59
Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ
Ջերմուկի դիրքերն իբր հանձնելու մասին սուտ մատնության գործով քրեական հետապնդում է հարուցվել
17:02
Ջերմուկի դիրքերն իբր հանձնելու մասին սուտ մատնության գործով քրեական հետապնդում է հարուցվել
Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ-ի և Հանրային հեռուստաընկերության
16:49
Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ-ի և Հանրային հեռուստաընկերության
Ընկել են մեր թիմի հետևից, ուզում են աչքներս վախացնեն, մենք մինչև վերջ գնալու ենք. Ծառուկյան
16:35
Ընկել են մեր թիմի հետևից, ուզում են աչքներս վախացնեն, մենք մինչև վերջ գնալու ենք. Ծառուկյան
Հայաստանը ԵՄ-ի հետ պետք է մերձենա սեփական միջոցների հաշվին. Պեսկով
16:22
Հայաստանը ԵՄ-ի հետ պետք է մերձենա սեփական միջոցների հաշվին. Պեսկով
Ադրբեջանական աղբյուրներով մեր դեմ քարոզչություն է սկսվել. Մարուքյան
16:10
Ադրբեջանական աղբյուրներով մեր դեմ քարոզչություն է սկսվել. Մարուքյան
ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը. Ուշակով
15:49
ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը. Ուշակով