Հանրապետության մի շարք շրջաններում այսօր գրանցվում են տվյալ օրվա համար ջերմաստիճանային ռեկորդներ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը՝ մանրամասնելով, որ ժամը 13։00 դրությամբ Օձունում օդի ջերմաստիճանը հասել է +18, Ամասիայում և Գավառում +10 աստիճանի։