Լրահոս 24/7
24.02.2026

Երևանը խեղդվում է մեքենաների տակ

Երևանը խեղդվում է մեքենաների տակ

Երևանը այսօր կանգնած է ոչ թե ապագայի, այլ անցյալից եկած խնդիրների առաջ։ Խցանումներ՝ ամեն ժամ ավտոմեքենաներով խեղդված բակեր, հանրային տարածքների բացակայություն, երեխաների խաղահրապարակների և կանաչ գոտիների ակնհայտ պակաս։ Քաղաքը աճել է, մեքենաների քանակը՝ բազմապատկվել, իսկ բակերը մնացել են խորհրդային հաշվարկների մակարդակում։

Բնակելի թաղամասերի իրական պատկերը պարզ է։ Բակերի մեծ մասը զբաղեցված է խորհրդային ժամանակներից մնացած մետաղական գարաժներով։ Իրավական առումով՝ շատ դեպքերում դրանք վիճահարույց են կամ ընդհանրապես չկանոնակարգված, փաստացի՝ զբաղեցրած հանրային տարածք։ Քաղաքը կորցրել է տարածքներ, մարդիկ՝ շնչելու և ապրելու որակ։ Քաղաքապետարանը դրանք ապամոնտաժելու հարցում առաջ է շարժվում է կրիայի արագությամբ։

ԿԱ ԼՈՒԾՈՒՄ և այն բարդ չէ

Ավտոմատացված ռոտորային (կառուսելային) կայանատեղիները այն տեխնիկական լուծումներից են, որոնք իրապես համապատասխանում են Երևանի իրականությանը։

Սրանք ուղղահայաց ավտոկանգառներ են, որտեղ մեքենաները տեղադրվում են շարժական հարթակների վրա՝ ավտոմատ համակարգով։ Մեկ մոդուլը կարող է տեղավորել 8–12 մեքենա՝ զբաղեցնելով ընդամենը 2–3 սովորական կայանատեղու չափ տարածք։

Սա ոչ թե էկզոտիկ «հայ-թեք» գաղափար է, այլ մաքուր ինժեներիա՝ մետաղ, հիդրավլիկա, պարզ ավտոմատիկա։ Եվ հենց այստեղ է ամենակարևոր հանգամանքը։


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱ ԱՆԵԼ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ

առանց թանկ ներմուծման և կախվածության

Նման համակարգերի ներկրման գները բարձր են ոչ թե տեխնիկական բարդության, այլ բրենդի, լոգիստիկայի և արտաքին սերտիֆիկացիաների պատճառով։ Իրականում դրանց հիմքում ընկած է տեխնիկական մի լուծում, որը հայ ինժեներական դպրոցը լիովին ունակ է մշակելու և արտադրելու տեղում։

Տեղական նախագծման և արտադրության դեպքում ինքնարժեքը նվազում է առնվազն 30–40 տոկոսով։ Սպասարկումը դառնում է տեղական և արագ։ Լուծումները հարմարեցվում են Երևանի բակերի առանձնահատկություններին։

Սա պարզապես կայանատեղի չէ։ Սա կարող է դառնալ նոր ինժեներական և արտադրական ուղղություն՝ տեղական տնտեսության համար։

ՍԱ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ Է
և այստեղ է պետության պատասխանատվությունը

Մեկ ռոտորային կայանատեղին ազատում է մինչև 10–12 մեքենայի զբաղեցրած տարածք։ Դա նշանակում է ապամոնտաժված մետաղական գարաժներ, վերադարձված բակեր, ստեղծված խաղահրապարակներ, կանաչ գոտիներ և նորմալ քայլելու միջավայր։

Խոչընդոտը ինժեներիայի մեջ չէ։ Խոչընդոտը կառավարման մեջ է։ Հողի հարցը, գարաժների «սեփականատերերի» շահերը, համակարգային մոտեցման բացակայությունը և քաղաքական կամքի պակասը տարիներ շարունակ թույլ չեն տվել քաղաքին շարժվել առաջ։

Բայց եթե խնդիրը դիտարկվի ոչ թե որպես տեխնիկական մանրուք, այլ որպես քաղաքի վերակառուցման մաս, լուծումը դառնում է իրատեսական։

Կառավարությանը և Երևանի քաղաքային իշխանություններին անհրաժեշտ է նախաձեռնել փորձնական ծրագրեր բնակելի բակերում, ներգրավել տեղական ինժեներներին և արտադրողներին, կապել այս լուծումները բակերի բարեկարգման ծրագրերի հետ և առաջարկել համաֆինանսավորման մոդել բնակիչների համար։

Սա այն դեպքն է, երբ շահում են բոլորը՝ քաղաքը, քաղաքացին և տնտեսությունը։

Մետաղական գարաժների դարաշրջանը պետք է ավարտվի։
Քաղաքը պետք է վերադարձնել մարդկանց։
Եվ դա հնարավոր է, եթե այս հարցին վերջապես վերաբերվեն լրջորեն։

Էդգար Բաբայան Թիվ 1 Մեդիա

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է