Հայաստան
28.09.2020

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ որպես քաղաքական և դիվանագիտական լծակ

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ որպես քաղաքական և դիվանագիտական լծակ

«Շատ կարևոր է Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը՝ որպես քաղաքական և դիվանագիտական լծակ, որը կարող է զսպել Ադրբեջանին հերթական լայնածավալ ագրեսիայից»,- ուշ երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում այս հարցի առնվազն քննարկումը՝ հատկապես Տավուշյան մարտերից հետո։

Արցախի անկախության ճանաչումը դառնում է հրատապություն, իսկ հապաղումը՝ ժամանակի կորուստ, քանզի թշնամին երբեք էլ չի հրաժարվել ուժի կիրառումից և չի մտածել խաղաղ բանակցությունների ճանապարհով հասնել հակամարտության կարգավորմանը։ Եվ որոշակի զսպօղակ է հանդիսացել միայն այն, որ Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները միշտ էլ բախվել են համայն հայության միասնական դիմադրությանը և հայրենի հողը ամենավճռական ձևով պաշտպանելու համարձակությանը։

Պետք է նկատել, որ Հայաստանը երբեք նախահարձակ չի եղել, ավելին՝ եղել և մնում է հավատարիմ հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Բայց այսօր, Հայաստանը և Արցախը տակավին պարտադրված պատերազմի մեջ են ներքաշվել, և կռվում են արդեն ոչ միայն ադրբեջանական զինուժի դեմ, այլ հակադարձում են թուրք-ադրբեջանական համատեղ հարձակումներին մեն-մենակ՝ մի բռունցք դարձած։

Ասել է թե՝ 21-րդ դարում դիվանագիտության ուժը նորից մերժվում է թշնամու կողմից, իսկ մենք կրկին ապավինում ենք մեր քաջարի հայորդիների բազկի ուժին և անպարտելի ոգուն։ Ուրեմն ինչո՞ւ չդրսևորել համարձակություն, եթե բոլոր դեպքերում այլընտրանքը պատերազմն է և մեր՝ հայրենիքի համար պայքարելու ու հաղթելու պատրաստակամությունը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն