

Թուրքական TRT1 պետական հեռուստաընկերությունը եթերում ցուցադրվել է մի քարտեզ, որում նախանշված է եղել Անկարայի ազդեցության ոլորտի ընդլայնման կանխատեսումը:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հավելելով, որ քարտեզը կազմել է Stratfor ընկերությունը:
Նշվում է, որ կանխատեսվում է՝ մինչ 2050 թվականը Թուրքիան ընդլայնելու է իր ազդեցության ոլորտը դեպի Բալկաններ, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք, Անդրկովկաս, Կենտրոնական Ասիա և Ռուսաստանի մի մաս: Այսպիսով, Անկարայի շահերի գոտում քարտեզի վրա էին գտնվում Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի հանրապետությունները, Ռոստովի և Աստրախանի շրջանները, Կալմիկիան և երկրի եվրոպական տարածքի հարավում գտնվող այլ տարածաշրջանների մասեր:
Նաև, ըստ կանխատեսման, Լիբիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Սիրիան, Հունաստանը, Կիպրոսը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Եմենը, Արաբական Միացյալ Էմիրությունները և նախկին ԽՍՀՄ ասիական հանրապետությունների որոշ հատվածներ պետք է մտնեն թուրքական ազդեցության գոտի:
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…