

«Ազնավուր» հիմնադրամի, Ֆրանսիայի կառավարության և ՀՀ առողջապահության նախարարության ջանքերով Վանաձորում կգործի վերականգնողական համակցված բուժման ծառայություններ՝ զինհաշմանդամների, պատերազմից տուժած խաղաղ բնակչության մոտ առաջացած ֆիզիկական և հոգեբանական տրավմաների ապաքինման համար։
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Վերականգնողական համակցված բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ «Վանաձոր» ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը նշեց, որ կենտրոնն արդեն ստացել է գերժամանակակից սարքավորումների մի մասը, և մնացած սարքավորումները ստանալուն պես այն կգործի։ ԲԿ տնօրենի խոսքով արդեն իսկ ընդգրկել են մասնագետներ՝ վերականգնողական թերապիա իրականացնելու համար, ինչպես նաև ֆրանսիացի մասնագետների կողմից ունեցել են հաջողված դասընթացներ հոգեբանների և կինեզիստների համար․ «Պատերազմից հետո մենք սկսեցինք մտածել վերականգնողական կենտրոն ստեղծելու մասին, որովհետև ունեինք պատերազմի բազմաթիվ մասնակիցներ, ովքեր ունեին հոգեբանական և ֆիզիկական բարդ տրավմաներ։ Նրանց թվում կային և՛ զնիվորներ, և՛ ոստիկանական զորքերից, և՛ պատերազմի հետևանքնով տեղահանված խաղաղ բնակչությունից, որոնք բնակեցվել էին Լոռիում։ Մենք սկզբում ֆիզիոթերապիայի բաժանմունք բացեցինք մեր բժշկական կենտրոնում մեր ուժերով ձեռք բերեցինք որոշ սարքավորումներ, և մեր այդ քայլից հետո եղավ այս հիանալի հնարավորությունը»։
Վահագն Մկրտչյանը ընդգծեց, որ ֆիզիկական և հոգեբանական համակցված բժշկական կենտրոններ կան Վանաձորից դուրս՝ Երևանում և Գյումրիում, սակայն Լոռիում շատ կան զինհաշմանդամներ, որոնք տուժել են թե՛ արցախյան առաջին պատերազմի հետևանքով, թե՛ ապրիլյան պատերազմի հետևանքով, թե՛ 44-օրյա պատերազմի հետևանքով․ «Նրանցից շատերը գտնվում են սոցիալական ծանր վիճակում և Երևանի ու Գյումրու կենտրոնների ծառայությունները թե՛ տեխնիկապես, թե՛ ֆինանսապես անհասանելի են։
«Վանաձոր» ԲԿ-ի տնօրենի խոսքով նոր բացվող համակցված վերականգնողական կենտրոնը կարող է ծառայել նաև ֆիզիկական և հոգեբանական հետտրավմատիկ խնդիրներ ունեցող հիվանդների համար, ինչպես նաև հետինսուլտային վերականգնողական բուժման համար։
Մամուլի ասուլիսին բանախոսների շարքում էին նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորելով կենտրոնի բացումը նշեց, որ 44-օրյա պատերազմում կիրառված արգելված զենքերն առաջացրել են այնպիսի վնասվածքներ, որոնց համար երկարատև բուժում է անհրաժեշտ․ «Այս կենտրոնն ուղիղ կապի մեջ է լինելու մեր ֆրանսիացի մասնագետների և այլ երկրներից ներգրավված լավագույն մասնագետների հետ՝ ամբողջովին ծառայելու է մեր զինվորների ընթացիկ վերականգնողական բուժմանը։ Շատ կարևոր է հենց Լոռիում ունենալ նման կենտրոն, որովհետև մեր քաղաքականությունն է ունենալ ապակենտրոնացված՝ մարզերում հասանելի բժշկական ծառայություններ»։
Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն հայտնելով «Ազնավուր» հիմնադրամին ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ նշեց նաև, որ ծրագրի իրականացման հարցում գործուն դերակատարում ունի Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնը։
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…