Պատերազմի հետևանքով վիրավորված մեր բոլոր հերոս տղաները պետք է զգան յուրաքանչյուրիս սատարումը. Արտակ Բեգլարյան
Արցախի պետական նախարար Արտակ Բելգարյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդիպել է 44-օրյա պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Շանթին, որն այժմ բուժում է ստանում Վաշինգտոնում: «Շանթին նվիրեցի իմ ձեռնափայտը և որոշ փորձի փոխանակում արեցինք, որպեսզի չկոտրվի այս դժվարություններից, վճռական քայլերով ստանա որակյալ կրթություն և արդեն քաղաքացիական կյանքում շարունակի իր ծառայությունը Հայրենիքին: […]