Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 8-ին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի Աշակերտական խորհուրդների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում ընդունել է Երևանի Գևորգ Վարդանյանի անվան 192 հիմնական դպրոցի աշակերտներին: Անահիտ Մանասյանը դպրոցի սաներին ներկայացրել է Պաշտպանի առաքելությունը, իրավասությունների շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, խոսել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգին, ատելության խոսքին, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի հարցերի շուրջ: […]