Գազայի հատվածի կենտրոնում Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել են «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» (WCK – World Central Kitchen) հասարակական կազմակերպության 7 աշխատակիցներ, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Reuters գործակալությունը։ Զոհերի շարքում են Ավստրալիայի, Բրիտանիայի, Լեհաստանի քաղաքացիներ, ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիություն ունեցող աշխատակից և պաղեստինցիներ։ Նրանք եղել են զրահապատ մեքենաներում, որոնց վրա պատկերված է եղել WCK-ի տարբերանշանը։ Ըստ հրապարակման՝ […]