Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ ձևաչափով կայանալիք բարձր մակարդակի հանդիպման առանցքը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չէ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Խոսնակը հիշեցրել է, որ հանդիպումը վերաբերում է Հայաստանի բարեփոխումներին, ժողովրդավարությանը, տնտեսությանը և դիմակայունությանը։ «Սա հանդիպում է ԱՄՆ-ի, Եվրոպական միության և Հայաստանի միջև, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիան, մարդասիրական օգնությունը, աջակցությունը փախստականներին […]