ՀՀ-ի բանկերի կողմից «Միր» քարտեր չընդունելը կապված է ԱՄՆ-ի ճնշման հետ. Պեսկով
«Հայաստանի բանկերն ապրիլից դադարել են ընդունել «Միր» քարտերի սպասարկումը՝ ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման պատճառով»․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի կողմից աննախադեպ ճնշման՝ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի», – պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը: «Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը, այլ հաստատություններ, միջոցներ են ձեռնարկում, որպեսզի […]