Երևանի փողոցներում կիրականացվի 55,3 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ վարչական շրջանների երկրորդային փողոցներում փոսալցման աշխատանքները չեն արվել։ Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ասաց, թե առաջնային փողոցներում փոսալցման աշխատանքները նախորդ շաբաթ մեկնարկել են. «Ընթացքը գնահատում ենք բավարար, բավական լավ, ակտիվ տեմպով է ընթանում»,- ասել է նա։ Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ […]