Դե արի ապացուցի, որ ընդդիմադիր դաշտը մենք չենք ձևավորում. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ՀՀ -ում. Ում գործ չտվեցինք, դարձավ ընդդիմադիր:Ում գործից հանեցինք, դարձավ ընդդիմադիր:Ով մեր սկզբունքներին ուրացավ, հրաժարվեցինք, դարձավ ընդդիմադիր:Ով օրենք խախտեց, քրեական գործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր: Դե, արի հիմա ու ապացուցի, որ ընդդիմադիր դաշտը մենք չենք ձևավորում»։