Թուրքիայում երեք մարդ է մահացել ընտրատեղամասերում: Նախ Ռիզեում ընտրական հանձնաժողովի 64-ամյա անդամը, ով նաև Էրդողանի կուսակիցն էր, կորցրել է գիտակցությունը և ընկել քվեատուփի վրա, ապա Տրապիզոնի նահանգում 75-ամյա կինը քվեախցիկում կորցրել է գիտակցությունը, բժիշկներն արձանագրել են նրա մահը սրտի կաթվածից։ Երրորդ դեպքը գրանցվել է Գիրեսուն նահանգում, երբ 85-ամյա տղամարդը սրտի կաթված է ստացել և մահացել։