Այսօր լարված իրավիճակն է ստեղծվել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Տարոնիկ բնակավայրի բնակիչները, կարելի է ասել՝ ամբողջ գյուղը, ի նշան բողոքի գյուղից շարժվում են դեպի Երևան-Արմավիր գլխավոր ճանապարհ, որպեսզի իրականացնեն իրենց բողոքի ակցիան։ «Մարտի 15-ին էր, որ ուզում էինք նույն գործողությունն իրականացնել, այն է գյուղի մոտ 1 կիլոմետրանոց անբարեկարգ ճանապարհի պատճառով այդ օրը ցանկություն էր առաջացել […]