Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 13 ներկայացուցչով։ Երրորդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Միսրաթդին Իսկանդարովին և ունի 3 միավոր։ Արամ Հակոբյանը վաստակել է 2,5 միավոր։ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը, Էրիկ Գասպարյանը և Դավիթ Գևորգյանը հավաքել […]